▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

21-րդ դարի արքայազները. Ովքեր են նրանք

Wnews.am-ը ներկայացրել է 21-րդ դարի արքայազներին։

Բրունեի արքայազն.

Բրունեի ժառանգորդ Ալ-Մուհթադի Բիլլա Բոլկիախը ի ծնե երես առած է ճակատագրի կողմից։ Նրա բախտը բերել է այնքանով, որ  երկրի ամենահարուստ մարդու առաջին զավակն է։

1-44 2-38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ունի 11 եղբայր ու քույր, ովքեր ծնվել են սուլթան Բոլկիախի չորս ամուսնություններից։ Նրա ծնողները զարմիկներ են։ Եթե երկրորդ եւ երրորդ կանանցից միապետը բաժանվել է՝ նրանց զրկելով ունեցվածքից, ապա առաջին եւ գլխավոր կինը միշտ իր կողքին է։

3-35

Արքայազնն ու իր կինը՝ Սարա Սալլեհը

Արքայազնն ավարտել է Բրունեի եւ Օքսֆորդի համալսարանը։ Ալ-Մուհթադին այդքան էլ հայտնի չէ լրատվամիջոցների շրջանում, որովհետեւ չի սիրում երեկույթներն ու նմանատիպ հանրային միջոցառումները։ Նա ղեկավարում է Բրունեի մինիստրների պալատը։  2004-ին ամբողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նրա  եւ 17-ամյա հասարակ բնակչուհու՝ Սարայի հարսանեկան լուսանկարներն էին։

Ամուսնանալիս նա 30 տարեկան էր։ Այժմ նրանք ունեն երեք զավակ։ Բրունեի ժառանգորդն ունի ավտոմեքենաների հավաքածու, զբաղվում է լողով, ֆուտբոլով եւ բիլյարդով։

Շուտով կլրանա նրա հոր 70-ամյակը  եւ հետու չէ այն օրը, երբ արքայազնը կդառնա սուլթան՝ բնակություն հաստատելով մաքուր ոսկուց եւ մարմարից պատրաստված դղյակում, որն ունի 1778  սենյակ եւ  200 000 քմ տարածք, որը, ի դեպ, համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Դուբայի արքայազն.

5-29

 

 

 

 

 

 

 

 

Դիսնեյան Ալադինի կերպարը հիշեցնող Դուբայի 33-ամյա արքայազնը հեքիաթային հարուստ է։

Մուհամեդ ալ-Մակթումը զբաղվում է  էքստրեմալ սպորտով, հայրենիքի մասին բանաստեղծություններ է գրում, վարում է իր  Instagram —ը, որին հետեւում է ավելի քան երեք մլն մարդ։

Համդանը ժառանգորդ հայտարարվեց միայն  2008-ին, իսկ իր ավագ եղբայր Ռաշիդը ստիված եղավ հրաժարվել  գահից։ Բանն այն է, որ Ռաշիդը սպանել է էմիրի պալատական օգնականներից մեկին, որից հետո էլ շեյխը վերանայել է ժառանգորդների հերթականությունը։

համդան

 

 

 

 

 

 

 

 

Համդանը ստացել է գերազանց կրթություն եւ պատրաստ է ղեկավարել երկիրը։

Այսօր էլ նա զբաղեցնում է մի քանի պաշտոն. ղեկավարում է ներդրումային հիմնադրամը, համալսարանը, որը կրում է իր անունը, երիտասարդ ձեռնարկատերերի լիգան, ձեռնարկատերերի կոմիտեն, սպորտի կոմիտեն եւ աուտիզմի հետազոտման Դուբայի կենտրոնը։ Նրա ունեցվածքը 2011թ. գնահատվել է 18 մլրդ դոլար։

Հորդանանի արքայազն.

հորդանան

Հորդանանի 21-ամյա ժառանգորդ Աբդալ երկրորդ Հուսեյն բին ալ-Աբդուլլայի որդին ակտիվ ներգրավված է հոր գործերում՝ չնայած երիտասարդ լինելուն եւ Վաշինգթոնի Ջորջթաուն համալսարանում ուսանելուն։

Նա հորն ուղեկցում է արտասահմանյան այցերի ժամանակ, ներկա է լինում  զինվորական եւ պաշտոնական հանդիպումներին։

Նախորդ տարի նա մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցը։

10-18

Արքայազնի  Instagram-ում նրան կարելի է տեսնել ոչ միայն գործնական հագուկապով, այլ նաեւ՝  զինվորական համազգեստով, առօրյա զգեստով եւ այլն։

աս

Արքայազնը ֆուտբոլ է խաղում, մոտոցիկլ քշում, այցելում հիվանդ երեխաներին, իր քույրերի եւ եղբայրների հետ գովազդում իրենց երկիրը։

Ուելսի արքայազներ.

Եվրոպայում եւս շատ արքայազներ կան։ Ամենահայտնին բրիտանացի արքայազներն են՝ 67-ամյա արքայազն Չարլզն ու իր որդիներ՝ 33-ամյա Ուիլյամն ու 31-ամյա Հարրին։

չարլզ

Արքայազն Չարլզ

հար

Արքայազն Հարրի

ուլ

Արքայազն Ուիլյամ

Արքայազն եղբայրներին մանկուց էլ դաստիարակել են ոչ պաշտոնական ձեւով. արքայադուստր Դիանան պնդել է, որ որդիներն առանձնացված չսովորեն, այլ հավասարապես իրենց տարեկիցների հետ դպրոց հաճախեն։

Ուիլյամն ավարտել է Շոտլանդիայի Սենթ-Էնդրյու համալսարանը։

արքա

Արքայազները շատ են ճանապարհորդել, ծառայել բանակում։ Այսօր Ուիլյամը փրկարարական ուղղաթիռի օդաչու է։

ուիլ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2010 թ. արքայազնն ամուսնացավ Քեյթ Միդլթոնի հետ, ում հետ սովորել է Շոտլանդիայում։ Նրանց հարսանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդակիրների գրքում որպես ուղիղ եթերով ամենաշատը դիտված իրադարձություն։ Զույգն ունի որդի եւ դուստր։

ուիլյամ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արքայազն Հարրին այնքան էլ օրինակելի չէ. նախորդ տարի նա բռնվել է թմրանյութեր եւ ալկոհոլ օգտագործելու պատճառով, դպրոցում նա վատ գնահատականներ է ստացել։ Հարրին մասնակցել է նաեւ Աֆղանստանի ռազմական գործողություններին եւ բրիտանական մամուլի հաղորդմամբ, ոչնչացրել «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկին։ Հարրին ամբողջ Եվրոպայի ամենանախանձելի փեսացուն է։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее