Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ են ասում, թե 2018թ.-ի ու էսօրվա գործընթացները խիստ տարբերվում են իրարից։ Իրականում 2018թ.-ի շարժումը սկզբնական շրջանում նույն սխալներն էր անում, ինչ ներկայիս շարժումը։ Բացարձակ նույնը։ Չէր էլ կարող այլ կերպ լինել, քանի որ դա քաղաքական խավի մոլորությունների ամբողջության դրսևորումն ա։ Սրա ամենաառանցքային իդեան «միասնականությունն ա», այսինքն՝ եթե բոլոր «հայերով» հավաքվենք, մեր ուզածը կստացվի։ Եթե հավաքվի 30 հազար մարդ ու չստացվի, «քաղաքական մտքի» մեջ տեղափոխություն կլինի, մինչև «միասնականության» հաջորդ կլոր թվի իդեա-ֆիքսը։ Փողոցում գտնվող մարդիկ անընդհատ կոչ են անում միանալ, առանց ռեալ հարցադրելու՝ էդ ո՞ր խմբերն են, որ չէին լսել պայքարի մասին ու միայն սպասում էին էդ կոչին, որ ստարտ աներով միանան։ Ռեֆլեկսիա էլ չկա, թե մինչև հիմա ինչն են սխալ անում, որ դեռ չեն միացել էդ շերտերը։ |
«2018թ-ի շարժումն սկզբնական շրջանում նույն սխալներն էր անում, ինչ ներկայիս շարժումը». Սուրեն Սահակյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet