«2018-ին Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարներն ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար»․ Շարմազանով
ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը։
2018-ին Արևմուտքն ու ոչ միայն Արևմուտքը հստակ սատարում էր հակաիշխանական շարժումները։
2020-ի կապիտուլյացիայից հետո Արևմոտքը սատարեց Փաշինյանին, իսկ ՌԴ-ից էլ ասեցին՝ он- не предатель.
Փաշինյանի ռեժիմն ունի Արևմուտքի ուղիղ սատարումը նաև այսօր։
Պատկերացնում եք ի՞նչ կանեին արևմտյան դեսպանատներն ու կառույցները, եթե 2018-ից առաջ բերետավորները 30 էակով ընդդիմադիր պատգամավորի բռնության ենթարկեին։
Կուտեին մեզ է, կուտեին։
Էլ պատժամիջիցներ, էլ անդամակցության սառեցում միջազգային կառուցներին։
Դե իսկ ուժային բլոկն ամբողջությամբ կհանդիսանար Հաագայի դատարանի կլիենտուրան։
Բայց կա նաև ամենակարևոր սատարումը։
Դա Թուրքիան է, այո՝ Թուրքիան։
2018-ին Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար /նայեք 2018-ի հուլիսի Ալիևի խոստովանությունը դրա մասին/, իսկ 2020-ից սկսած նույն Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են Փաշինյանի իշխանությանը սատարելու համար։
Ուստի պետք է գիտակցել, որ մեր պայքարը միայն Նիկոլի ռեժիմի, այլ այդ ռեժիմի պաշտպան՝ պանթուրքիզմի դեմ է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet