Հայաստանում արական սեռի քաղաքացիները շարունակում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից․ 2018-2024 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է ընդհանուր առմամբ 11,830 արական սեռի քաղաքացի։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ պարզելու, թե 2018 թվականից մինչև այժմ որքան արական սեռի անչափահաս քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։
Ի պատասխան, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ է 2018-2024 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է մինչև 18 տարեկան արական սեռի 11,830 անձ։
2018 թ․-ին դադարեցվել է 1899 ՀՀ քաղաքացու քաղաքացիություն։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարված արական սեռի անձանց ամենամեծ թիվը կազմել է 2019 թվականին՝ 2264 անձ։
2020 թ․-ին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 1543 անձ, 2021 թ․-ին՝ 2056, 2022 թ․-ին` 1953, իսկ 2023 թ․-ին 1625 արական սեռի անչափահասների ՀՀ քաղաքացիությունն է դադարեցվել։
2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ 490 մինչև 18 տարին լրացած արական սեռի անձ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։
Նյութի շարունակությունը կարդալ այստեղ․ fip.am