ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ադրբեջանցիների հեռախոսազրույցներն են այն մասին, թե իրենց կողմից որքան զոհ է եղել ապրիլի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների հետևանքով: Նրանք խոսում են բազմաթիվ վիրավորների ու սպանվածների մասին: