1in.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Հրաչիկ Ե.-ի գործի դատական քննությունը:
20-ամյա Հրաչիկը սովորում է երևանյան համալսարաններից մեկում:
Նրան մեղադրանք է առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Գործով տուժողը Հրաչիկի հարազատ հայրն է:
Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 14-ի սահմաններում իրենց բնակարանում Հրաչիկը վիճել է հոր հետ՝ «օտար աղջիկների հետ հոր ունեցած հարաբերություններին վերջ դնելու պահանջով»:
Վիճաբանության ժամանակ քսանամյա երիտասարդը խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է հոր որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսին, պատճառել է որովայնի խոռոչ թափանցող, լյարդի, կլոր կապանի վնասումով ծանր վնասվածք:
Դատարանում Հրաչիկն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:
Տուժողը չի առարկել, նա հայտնել է, թե չի ցանկանում, որ որդին ենթարկվի քրեական պատասխանատվության ու պատժի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում