2 ամիս տավուշցիները դիմադրել են թուրք-նիկոլական տանդեմին. Բագրատ Սրբազան
***
«Տո նախկինները ձեզնից քանի՞ գլուխ բարձր են: Դեմոնիզացրել եք` նախկին, նախկին: Ով ինչ ասում ա, բռնում, սրա-նրա հետ ասոցացնում եք: Էդքան վախեցա՞ծ եք նախկիններից: Իրենց ի՞նչ գործ` ով կգա: Ասում է` ով մեռավ` ձեզ թագավոր կարգեց: Մեր օրակարգը մեկն է` այս գործընթացը` ապօրինի, սուտ, կեղծիքով գործընթացը պետք է դադարի: Խաբեություններով չի կարող ոչինչ լինել»,- դիտարկմանը` իշխանության պաշտպանները ձեզ մեղադրում են նախկինների վերադարձի համար, պատասխանեց Բագրատ Սրբազանը: *** |
Բագրատ Սրբազանն ուշ երեկոյան «Պոլիտիկ»-ին տված հարցազրույցում պատասխանեց դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ Կառավարությունը հեռանա: «Եթե դա է ճշմարտության հաղթանակը, ուրեմն դա կարող է լինել: Ժողովուրդը կթելադրի: Ժամանակին մարդ կար, որ ասում էր` ես կգամ, հրապարակում կասեմ, կպատմեմ, կհայտարարեմ: Բայց ընդամենը մի քանի տարի հետո մութ ապակիներով, առանց պետհամարանիշերի մեքենայով անհայտ անձինք է ուղարկում իրեն քվե տված ժողովրդի թիկունք, ինչ անելու` ոչ ոք չգիտի: Մինչդեռ խոստում կար չէ՞` հրապարակում կգամ, կխոսենք, մինչև դուք այո ու ոչ չասեք, բան չենք անի: Հրապարակը մենք ստեղծում ենք, որ ինքն էլ գա, պատասխանները տա»: *** |
«Վաղը հարցազրույց տվող մարդը 2021 թվականին եկել է Կիրանց գյուղ, հենց այն նույն տեղում, որտեղ մենք նստած էինք, հենց այն նույն մարդուն, ով ձայնագրությունն է ցույց տվել, նրա խնդրանքին` մեզ մենակ չթողեք, պատասխանել է. «Ձեռքս կկտրեմ, ձեզ մենակ չեմ թողնի»: Էդ նույն մարդը, սահման պահող մարդը, արտասվում է: Ասում է` ինձ խաբեց: *** |
***
***
***
***
***
33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ։ Այս մասին գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը սարերով շարժվում է դեպի Ոսկեպար և անսպասելի հայտնվում կրակի տակ։ Թշնամու գնդակից զոհվում են 11 ոստիկաններ, ևս 3-ը մահանում են ադրբեջանական գերության մեջ։
Չնայած տեղի ունեցածն իրական ողբերգություն էր, սակայն իրենց այդ արարքով հայ ոստիկանները ցույց տվեցին` ինչպիսին պետք լինի և ինչ արժեքներով պետք է առաջնորդվի ոստիկանի համազգեստ կրող հայը։
Ցավոք սրտի, այդ հերոսական օրինակից 3 տասնամյակ անց որոշ հայ ոստիկաններ թշնամական ուժերի հրամանով Օղակ գործողություն են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ՝ խայտառակելով ոստիկանական համազգեստը։
Մեր պարտքն է վառ պահել հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակը, որպեսզի հենց նրանք օրինակ դառնան բոլորիս, հատկապես պետական և ուժային համակարգում ծառայողների համար։
Հավերժ փառք և խոնարհում»,- գրել է պատգամավորը:
|