▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19 տարվա անպտղությունից հետո «Արագիլ»-ը բարի լուր ավետեց

Այսօր Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ զույգ տառապում է անպտղությամբ:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ "Շենգավիթ» ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության" կենտրոնում 19 տարվա անպտղությունից հետո Լուսինեն մայրացավ:  

38 ամյա երջանիկ մայրիկը, ով 19 տարի շարունակ չէր կարողանում մայրանալ, այսօր իրեն աշխարհի ամենաերջանիկն է համարում:  

Նա դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն», որտեղ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի ջանքերի շնորհիվ գրանցվել է երկար սպասված հղիությունը: Հղիության դժվար,  բայց հաղթահարելի ամիսների  ընթացքում Լուսինեն գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի անմիջական հղկողության տակ, ում շնորհիվ՝ կեսարյան հատման միջոցով /ըստ ցուցման/ լույս աշխարհ է եկել առողջ փոքրիկը:

Նշենք, որ Լուսինեին աջակցել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը:

 «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը բարեգործական նպատակներով իր աջակցությունն է ցուցաբերում  բոլոր այն զույգերին, ովքեր ունեն խնդիրներ անպտղության հետ կապված:

Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 «Մենք փորձում ենք օգնել այն մարդկանց, ում երեխա ունենալու ցանկությունն իրոք  անսահման է, սակայն նրանք  չեն կարող դիմել թանկարժեք բուժման», -  այս առաքելությամբ է հանդես գալիս  «ԱՐԱԳԻԼ»-ը:

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին և մաղթում, որ բոլոր ընտանիքներում արագիլը իր բարի լուրն ավետի:

Երջանիկ ընտանիքն իր խորին շնորհակալությունն է   հայտնում «Արագիլ» բարեգործական հիմնադրամին, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն» -ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին ընձեռնված հնարավորության համար:

Թող արագիլները ամեն օր բարի լուր ավետեն :

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее