Ցայգ-ի տեսանյութում գյումրեցի Կարեն Տուռզլակյանի մայրը պատմում է որդու մասին: Կարենը մեկն է այն երեք հերոսից, ովքեր Արցախի երկնքում անօդաչու սարք խոցեցին: Ապրիլի 6-ին՝ ժամը 10.45, հակառակորդի անօդաչու սարքը փորձել է ճեղքել Ստեփանակերտի օդային պաշտպանությունը: Կարենը գործի դնելով մաթեմատիկական գերազանց գիտելիքները, կատարելով ճիշտ հաշվարկ ոչնչացրել է սարքը: