▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա այս երիտասարդը ողջ է մնացել Բրյուսելում, Բոստոնում և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից

Мейсон

 

 

 

 

 

 

 

 

19-ամյա այս երիտասարդը ողջ է մնացել Բրյուսելում, ինչպես նաև Բոստոնում և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից:

Օրեր առաջ, երբ Բրյուսելի օդանավակայանում պայթյուն տեղի ունեցավ, Մեյսոնն այնտեղ է եղել: Պայթյունի հետևանքով երիտասարդը մի շարք վնասվածքներ է ստացել՝ այրվել են նրա ձեռքերը, դեմքը և գլուխը, ոտքերն ամբողջովին ապակու մնացորդների մեջ կորած են և այլն: Ինչպես պատմել է 19-ամյա տղայի հայրը՝ սա արդեն 3-րդ ահաբեկչությունն է, որը որ վերապրել է իր տղան:

2013 թվականի ապրիլի 15-ին, երբ բոստոնյան մարաթոնի ավարտին ահաբեկչություն տեղի ունեցավ, Մեյսոնը կրկին այնտեղ է եղել: Իսկ 2015թ-ի նոյեմբերին, երբ ահաբեկիչները պայթյուններ իրականացրին Փարիզում, Մեյսոնը գտնվել է փոքր ինչ հեռու այն սրճարանից, որը դարձել էր ահաբեկիչների հարձակման թիրախը:

«Հույս ունեմ, որ որդուս կյանքի այս պատահականությունների շարքն այլևս ավարտված է: Կարծում եմ՝ այս ամենն իրեն էլ ավելի ուժեղ կդարձնի: Գուցե բոստոնյան մարաթոնի ահակեչությունն իր կյանքում տեղի ունեցավ այն պատճառով, որ նա կարողանա դիմակայել Բրյուսելում տեղի ունեցած պայթյունը,- լրագրողների հետ զրույցում նշել է Մեյսոնի հայրը:

19-летний американец пережил теракты в Бостоне, Париже и Брюсселе

Мейсон (слева) и Джозеф - друзья

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее