▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

178 միլիոն, մի քանի ավտոմեքենա և բնակարաններ. դատախազի և նրա կնոջ շքեղ նվերները

Politik.am-ը գրում է.

Հայաստանում դատավորները, դատախազները այն պետական պաշտոնյաներն են, որոնք ոչ մեծ աշխատավարձով կարողանում են մի քանի տարվա ընթացքում ֆանտաստիկ կարողություն դիզել: Բոլոր գիտեն և բոլորն են խոսում մեր դատաիրավական համակարգի կոռումպացվածության մասին:

Այս անգամ Politik.am-ի ուշադրության կենտրոնում է Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: 2013 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:

Գևորգ Կոստանյանը 1999 թվականին  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1995 թվականից առ այսօր աշխատում է պետական համակարգում: Սկսել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատուի պաշտոնից:

2011 թվականի հունվարի 12-ին, երբ նշանակվեց Զինվորական դատախազ նրա կարողությունը կազմում էր 200 հազար դրամ և 5000 ԱՄՆ դոլար: Իսկ ահա հարկային տարվա ավարտին նրա կարողությունը տասնապատկվել է և կազմել է 25 միլիոն դրամ, նույն տարում նվեր է ստացել 35 միլիոն դրամ, ստացել է 3.8 միլիոն դրամ աշխատավարձ:

Նույն տարում Կոստանյանի կնոջ` Լիլիթ Կոստանյանի կարողությունը  տարվա սկզբում կազմել  է 2 միլիոն դրամ և 70 հազար դոլար: Տարվա վերջում արդեն թիվը մեծացել է, կազմելով 4 միլիոն դրամ և 155 հազար դոլար: Նույն տարում զինդատախազի կինը ստացել է 100 հազար դոլար նվիրատվություն:

2012 թվականին զինդատախազ Գևորգ Կոստանյանը վաճառել է TOYOTA CRUISER PRADO մակնիշի ավտոմեքենա` 13 միլիոն դրամով, գնել է LEXUS GX 470 մակնիշի մեքենա 12 միլիոն դրամով և նույն տարում վաճառել է մեկ այլ LEXUS GX 470 մակնիշի մեքենա 10 միլիոն դրամով: Զինդատախազի կինը նույն տարում 26 միլիոն դրամով գնել է TOYOTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի մեքենա:

Արդեն 2013 թվականին ԱԺ կողմից Գլխավոր դատախազ ընտրված  Գևորգ Կոստանյանի կարողությունը կտրուկ աճել է: Գլխավոր դատախազի դրամական միջոցները հարկային տարում կազմել է  80 միլիոն դրամ և 5 հազար ֆունտ ստեռլինգ: Նույն տարում նա ստացել է 91 միլիոն դրամ եկամուտ: Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց նա ունեցել է նաև մեկ բնակարան և LEXUS GS 300 մակնիշի մեքենա: Նույն տարում Գևորգ Կոստանյանի կինը վաճառել է իրեն պատկանող TOYOTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի մեքենան 68 հազար ԱՄՆ դոլարով և իր դոլարային դրամական միջոցները հասցրել 200 հազար դոլարի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее