▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17-ամյա ցուցարար Սայաթ Հարությունյանի աչքը բժիշկները հեռացրել են

Երևանում տեղի ունեցած այսօրվա բախումներից տուժածներից մեկի՝ 17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը բժիշկները հեռացրել են: 

Այս մասին նրա ծնողները տեղեկացրել են լրագրողներին: 

Նշենք, որ ըստ ԱՆ պաշտոնական տեղեկատվության, Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։

Նրանցից մեկի աչքն էր վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։

Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։

Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։

Մնացած տուժածների վիճակը բավարար է։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее