Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հոլիվուդում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը:
Pecheni.am-ը գրում է.
13 բան, որը հաստատ բաց եք թողել, եթե չեք նայել «Օսկարը»
1. Սկսենք ամենակարևորից՝ Հա , Լեոն Ստացավ Օսկար…ու իրա ելույթը շատ շատ հուզիչ էր…այ էս դեմքը
2. …էնքան հուզիչ էր, որ իր զուգընկեր արջն էլ չդիմացավ ու ծափ տվեց (եթե հումորը չջոկեցիր, ուրեմն արագ վազի, գնա «Վերապրածը» կինոն նայելու)
3. Լեդի Գագան բոլորին խփեց-քցեց իրա մեգահուզիչ կատարումով՝ սեռական բռնության մասին
4. Քրիս Ռոքն ամեն հարմար առիթ օգտագործում էր, որ խոսա «Օսկարը շատ սպիտակ ա» թեմայով, ռասիզմից ու սեռական անհավասարությունից:
5. Մայքլ Ֆասսբենդերը բերել էր իրա պապային…
6. Ինյարիտտուն էլ Օսկար ստացավ «Վերապրած»-ի համար…եթե ինչ-որ մեկին դա հետաքրքրում է
7. Մրցանակաբաշխությանը իրանք էլ կային…եթե ծանոթ չեն ասեմ՝ Star Wars-ի դրոիդներն են
8. Ու իրանց վրա ամենալավ ռեակցիան էս էրեխունն էր (ով ա էս էրեխեն?)
9. Քեյթ Ուինսլեթը ինչպես միշտ հուզված էր ու հուզիչ, ու շատ էր Լեոյի համար մտածում (մինչև հիմա մեղավոր ա զգում, որ Լեոյին չթողեց փայտի կտորի վրա բարձրանա Տիտանիկում)
10. Ալիսիա Վիկանդերը ստացավ Օսկար որպես լավագույն երկրորդ պլանի դերասանուհի «Դանիացի Աղջիկը» ֆիլմի համար…ու Դիսնեյի արքայադստրի պես էր հագնվել
11. ALi G-ն էլ կար մրցանակաբաշխությանը…եթե ինչ ոչ մեկը իրան հիշում ա 90-ականներից ( Booyakasha)
12. Մարկ Ռաֆֆալոն հանգիստ նստած էր…իրանց «Ուշադրության Կենտրոնում» կինոն 2 օսկար ստացավ՝ որպես լավագույն ֆիլմ ու լավագույն օրիգինալ սցենար…հերիք չի?
13. Բոլորին պեչենի էին բաժանում, ով էլ Օսկար չստացավ՝ էդքանով բավարարվեց
14. Մեթթ Դեյմոնն էլ Կիսեց Պեչենին Քրիթսիան Բեյլի հետ
Բայց ամենատխուր պահը սա է՝ մենք էլ չենք կարող Լեոյի ու Օսկարի թեմայով գիֆեր սարքել
Աղբյուրը՝ Pecheni.am