▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«13-14 տարեկան երեխեքը Ոսկեպարում զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են, թե կատակ է». Բագրատյան

«13-14 տարեկան երեխեքը Ոսկեպարում զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են, թե կատակ է»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Երեխաները նամակով մեզ են դիմել` երևանցիներին` պաշտպանեք մեզ, որ ջարդենք ադրբեջանական բանակը: Աշխատել ա պետք, նա ի՞նչ, նա աշխատունա՞կ ա, ի՞նչ ա հասկանում զենքից, բանակից: Զենքի արտադրության ղեկավար ա նշանակել արևելագետին, Մխիթար Հայրապետյանն արևելագետ է»:

***

Լրագրողի դիտարկմանը` Փաշինյանն ասում է` պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, պետք է զիջենք, որ պատերազմ չլինի, Բագրատյանը պատասխանեց. «Պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, որովհետև ինքն է վարչապետը»:

***

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ իշխանությունը բոլոր առումներով զրո է, «Ցռան Վերգո են բոլորը»:

«Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, վախկոտների հավաքածու են: Նրանց ուժը պատում է միայն` ոստիկանությունը լարեն ժողովրդի, քաղաքական ընդդիմախոսների դեմ: Նրանց ոչ խելքն է պատում, ոչ համարձակությունը: Ընդամենը 4 ամսում կարելի է զանքեր արտադրել, որ Ադրբեջանը պարզապես հանձնվի, ոչինչ չի արվում այդ ուղղությամբ»,- հայտարարեց Բագրատյանը:

***

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «կա՞ այնպիսի մի մարդ, որը կպնդի, թե այդ հողերը ադրբեջանական չեն»:

«Ես, ես եմ պնդում, որ այդ տարածքները մերն են բոլոր առումներով: 1980-ականների Մոսկվայում և Ադրբեջանն է ստորագրել, և Հայաստանը: Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31000 հա հող, դա 310 քառակուսի կմ է: Ալեն Սիմոնյանը ստախոս է, ավելի քան ստախոս»,- հայտարարեց Բագրատյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее