▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11 փաստ Ռիոյի Օլիմպիադայի մասին

Օգոստոսի 6-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել  են 2016թ-ի Օլիմպիական խաղերը: JAM-News-ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ Օլիմպիադայի մասին.

1.    Օլիմպիական խաղերն առաջին անգամ են անցկացվում Հարավային Ամերիկայում:

2.    Կազմակերպիչների խոսքով, նրանք ամեն օր պատրաստում են 60 հազար ուտեստ 10 500 մարզիկների համար: Բրազիլիայում հիմնական օգտագործման մթերքը բրինձն է, սև լոբին, տապակած միսը: Այդ մթերքից պատրաստվող ուտեստներին ավելանում են տեղական տապիոկա, պաո, կուեժո (պանրի բլիթներ), ակաի (ամազոնյան միրգ)

3.    Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններն անցկացվելու են “Մարականա” մարզադաշտում, որն աշխարհի ամենամեծ սպորտային կառույցներից մեկն է: 1950թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղն այս մարզադաշտում դիտել է 173 հազար մարդ:

4.    Ռիոյի Օլիմպիադային կմասնակցի միգրանտ-մարզիկների հավաքական: Դա այն աթլետներն են, ովքեր իրենց հազարավոր հայրենակիցների հետ ստիպված են եղել լքել հայրենիքն այսպես կոչված “միգրացիոն ճգնաժամի” ժամանակ և ապաստան փնտրել Եվրոպայի տարբեր երկրներում: Միջազգային օլիմպիական կոմիտեի տվյալներով՝ խոսքը գնում է 10 մարզիկների մասին, ովքեր Օլիմպիադային ելույթ կունենան օլիմպիական դրոշի ներքո:

 

 

 

5.    Ռիոյի Օլիմպիական խաղերին առաջին անգամ ներառվել է ռեգբի 7-ը: 112 տարվա ընդմիջումից հետո օլիմպիական ծրագրում ներառվել է գոլֆը: Մինչ այս գոլֆը Օլիմպիական խաղերին ներառվել է 1900 և 1904թթ-ին:

6.   Ռիոյի Օլիմպիական խաղերին առաջին անգամ կմասնակցեն 2000թ-ից հետո ծնվածները: Նրանցից ամենաերիտասարդները ծնվել են 2003թ-ի հունվարի 1-ին: Նրանցից մեկը կմասնակցի սուզալողի, մյուսը՝  մարմնամարզության առաջնություններին:

7.    2016թ-ի օլիմպիական խաղերի խորհրդանիշն են Vinicius կապույտ ու դեղին գույնի ֆիգուրները, որոնք արտացոլում են Բրազիլիայի վայրի բնությունը: Դա կատու կամ կապիկ է, որը շատ ճկուն է և թռչել գիտի: Անվանումը բրազիլացի երաժիշտ Vinicius de Moraes-ի պատվին է, ով բոսանովա ոճում է հանդես գալիս: Նա հայտնի The Girl From Ipanema երգի հեղինակն է:

 

 

 

8.    Հատուկ Օլիմպիադային ընդառաջ Ռիոյի տաքսու վարորդների համար դասընթացներ են կազմակերպվել: Խաղերի կազմակերպչական կոմիտեի նախաձեռնությամբ նրանց համար անգլերենի 4-ամսյա կուրսեր են կազմակերպվել:

9.    Ռիո-2016-ին 70 հազար կամավոր կմասնակցի, որոնցից 50 հազարը բրազիլացիներ են: Կամավորների մեջ կան ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների ներկայացուցիչներ:

10. Ռիոյի Օլիմպիադայի անվտանգությունն ապահովում է 85 հազար զինվոր և ոստիկան: Դա անվտանգության ուժերի ամենամեծ կազմն է, որն ապահովել է Բրազիլիայում անցկացված խոշոր միջոցառումների անվտանգությունը: Դա կրկնակի ավել է Լոնդոնում 2012թ-ի Օլիմպիադայի անվտանգության հարցում ներգրավված ուժերից:

11. Ռիոյի Օլիմպիադային մասնակցող տարբեր հավաքականներում մեկ ընտանիքի անդամներ կան: Ավստրալիայի հավաքականում ներառված են 9 զույգ հարազատ եղբայրներ և քույրեր և 4 զույգ՝ զարմիկ/զարմուհիներ: Կանադայի հավաքականում, որը ներկայացված է 314 մարզիկներով, ընդգրկված են 3 զույգ եղբայր/քույրեր: Երեք զույգերի Օլիմպիադա է ուղարկել Էստոնիան, Վրաստանը՝ մոր ու որդու:


JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее