Սանկտ Պետերբուրգում 11 մարմնավաճառների և նրանց հաճախորդների մերկ դուրս են հանել փողոց: Ինչպես հայտնում է Life78 կայքը, կանայք հասարակաց տանն էին աշխատում, իսկ տղամարդիկ նրանց հաճախորդներն էին:
Տվյալ հասարակաց տան գոյության մասին ոստիկանությանը հայտնել էր նախկին մարզիկ, ներկայումս՝ իրավապաշտպան Վյաչեսլավ Դացիկը: Վերջինս արդեն տևական ժամանակ է, ինչ պատերազմ է հայտարարել Սանկտ Պետերբերգում գոյություն ունեցող հասարակաց տներին: Նրա ահազանգից հետո մերկ կանանց դուրս են հանել փողոց, որից հետո տարել են ոստիկանական բաժին: