«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ․ «Նկարներում 2020 թվականի մարտ ամսին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքն է՝ 42 սպասասենյակներով, որտեղ ախտորոշման ճշտման համար հիվանդները մնում էին 7-8 ժամ, որի ընթացքում հիվանդները հետազոտվում և թեստավորվում էին, կատարվում էր ախտորոշման ճշտում, որի արդյունքում կազմակերվում էր հիվանդների հետագա բուժումը։ 01․07․2023 թվականին (նույն օրը անդրադարձել էի) կառավարության որոշումով այս շինությունը, որի միայն կառուցման համար պետության կողմից ծախսվել էր 102,000,000.0 դրամ, ապամոնտաժվեց՝ պարզաբանելով, որ մոդուլային մեկուսարանային բաժանմունքը և դրա տարրերն անհրաժեշտ չեն ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար և «խանգարում» են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի կապիտալ հիմնանորոգմանը: |
«102,000,000 արժեցած մոդուլները քանդել են, իսկ համաճարակային իրավիճակը խիստ լարված է»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet