Հյուսիսային Կորեան բացառիկ երկիր է իր մշակույթով, իր պատմությունով, իր քաղաքական ու տնտեսական մոդելներով, ինչպես նաև իր խիստ ռեպրեսիվ ու արգելքներով հեղեղված օրենքներով։ Ձեզ ենք ներկայացնում 10 սովորական բաներ, որոնց համար անսովոր խիստ պատժում են Հյուսիսային Կորեայում։
Ալկոհոլ օգտագործել
2013 թվականին հյուսիսկորեացի մի սպա մահապատժի ենթարկվեց՝ Կիմ Չեն Իրի նկատմամբ անարգանք դրսևորելու համար։ Բանն այն է, որ նա խմել էր հայտարարված 100-օրյա սգի ավարտից առաջ։
Հեռուստացույց դիտել
Անցած տարի Հյուսիսային Կորեայում հրապարակային մահապատժի է ենթարկվել շուրջ 80 մարդ՝ հարավկորեական հեռուստաալիքներ դիտելու մեղադրանքով։
Մեքենա վարել
Միայն պետպատոնյաներն ունեն իրավուն՝ մեքենա ունենալու։ Համարվում է, որ միայն ամեն 100-երդ հյուսիսկորեացին մեքենա ունի։
Երաժշտություն լսել
Ոչ մի Քեթի Փերրի ու Թեյլոր Սվիֆթ, եթե իհարկե նրանք չեն երգում այն մասին, թե ինչ հրաշալի է ղեկավարում երկիրը Կիմ Չեն Ինը։
Արտասահմանում բնակվող մարդկանց հետ շփվել
Փորձեք միջագային հեռախոսազանգ անել ու դուք դիակ եք, եթե իհարկե բնակվում եք այս երկրում։ 2007 թվականին մարզադաշտում գնդակահարեցին մի մարդու, որովհետև նա բազմաթիվ միջազգային հեռախոսազանգերի էր պատասխանել։ Եվս 6 մարդ մահացավ մահապատժից հետո մարզադաշտը լքելու ժամանակ առաջացած հրմշտոցից։
Սեփական կարծիք ունենալ
Ցանկացած ոք, ով կնկատվի իշխող ռեժիմին քննադատելու մեջ, միանգամից ուղարկվում է «Ուսուցողական» ճամբար։
Երկիրը լքել
Հլա ու փորձեք դուրս գալ երկրից ու միանգամից կդառնաք որսի թիրախ։
Կրոն
Հյուսիսային Կորեան հրապարակավ պնդում է, որ այս երկրում գործում է կրոնական լիակատար ազատություն քաղաքացիների համար։ Թող պատմեն սա այն քրիստոնյա կնոջը, ում մեղադրեցին Աստվածաշնչեր տարածելու մեջ ու հրապարակային մահապատժի ենթարկեցին։
Պոռնոֆիլմեր դիտել
Պոռնոֆիլմեր դիտելն ու տարածելը պատժվում է մահապատժով։
Ինտերնետ մտնել
Հյուսիսային Կորեայում գործում է ինտերնետի պես մի բան, բայց ըստ էության, այն իրենից ներկայացնում է զուտ մի հարթակ, որտեղ առկա է բացառապես պետական քարոզչություն։