Mediamag.am-ը գրում է.
Ննջարանը՝ այն վայրն է, որտեղ անց ենք կացնում մեր կյանքի մեկ երրորդը՝ քնելով կամ հանգստանալով: Բայց շատ քչերն են կասկածում, թե ինչ սարսափելի բաներ կարելի է գտնել այդ սենյակում: Ամենայն հավանականությամբ այս հոդվածից հետո Ձեր մոտ ցանկություն կառաջանա մանրակրկիտ մաքրում կազմակերպել այնտեղ, որպեսզի, թեկուզ ժամանակավոր, բայց ազատվել այդ ամենից…
1. Դուք քնում եք 1.5 միլիոն փոշու տզերի հետ
Դրանք անտեսանելի են առաց մանրադիտակ, բայց դրանք կան յուրաքանչյուր բնակարանում: Մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց անմիջապես չհավաքել անկողինը: Հանեք վերմակը և թողեք որպեսզի անկողինը օդափոխվի: Դա կարող է մի փոքր կրճատել անցանկալի այս հարևանների քանակը:
2. Խալու վրա 4000 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանում
Ուղղակի փորձեք այլևս չմտածել այս մասին, երբ հաջորդ անգամ ոտաբոբիկ կքայլեք խալու վրայով: Մանրէներից ազատվելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ամեն շաբաթ փոշեկուլով մաքրել խալին:
3. Ձեր հեռախոսը ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը
Շատերը քնում են՝ հեռախոսը դնելով իրենց կողքը կամ բարձի տակ: Իրականում հեռախոսների վրա հսկայական քանակով մանրէներ կան: Դրանցից ազատվելու համար, մի քանի օրը մեկ գաջեթի մակերեսը մաքրեք հակամանրէային կամ սպիրտային անձեռոցիկներով:
4. Բարձի վրա հավաքվում են բազմաթիվ փոշու տզեր և մահացած մաշկի բջիջներ
Օրինակ, 400 գ. կշռող բարձը 3 տարուց կկշռի երկու անգամ ավել՝ նրա վրա այդ «բարիքի» հավաքվելու պատճառով: Ահա թե ինչու է պետք պարբերաբար լվանալ բարձը:
5. Անկողնում նույնպես բնակվում են տզեր
Ըստ հետազոտության տվյալների, 8 տարվա ներքնակը իր մեջ պարունակում է 4 կգ մահացած մաշկի բջիջներ, ինչը համարվում է տզերի և մանրէների բազմացման համար բավական բարենպաստ միջավայր: Ներքնակը մաքրելու համար օգտագործեք փոշեկուլ՝ հատուկ խալու և պաստառների համար նախատեսված ծայրափողակներով: Աշխատեք հնարավորինս մանրակրկիտ մաքրել այն բոլոր կողմերից:
6. Ձեր գիշերանոցը բազմաթիվ մանրէների բնակատեղի է
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ գիշերանոցը անընդմեջ հագնում են միջինում 10-15 գիշեր: Մեր մաշկը անընդհատ թարմացվում է, այդ պատճառով մահացած մաշկը հայտնվում է հագուստին, բարենպաստ միջավայր ստեղծելով մանրէների և միկրոօրգանիզմների (նաև ստաֆիլակոկի) համար: Գիշերանոցը լվացեք 3 օրը մեկ, որպեսզի բացառեք մանրէների բազմացումը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում