▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 շաբաթում չի կարելի մարդկանց փաստի առաջ կանգնեցնել ու տեխնիկայով գալ՝ նրանց տները քանդելու

***

1 շաբաթում չի կարելի մարդկանց փաստի առաջ կանգնեցնել ու տեխնիկայով գալ՝ նրանց տները քանդելու․ Իզաբելա Աբգարյան

Թարմացված․ Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Լվովյան փողոցը՝ հիմա։ Ցանկացած հարց համայնքում կարելի է լուծել, բայց ամենը իր ձևն ու մոտեցումն է պահանջում։ Ի՞նչ է նշանակում՝ տները երկու օրից ազատեք։ Հիմա հարց, ո՞վ է թշնամություն անողը, իշխանությունը մարդկանց համար պատասխանատվություն կրողն է, էս ի՞նչ եք անում»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее