▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինվորականը չի ժպտում. սա ամեն ինչ է, բայց ոչ՝ ժպիտ»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Դասակի հրամանատարի հարցազրույցից/տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ անմիջապես հետո գրառում արեցի, որ նրան իր քաջ խոսքերն այս ռեժիմը չի ներելու և անպայմանորեն պատժելու է:


Հիմա, որպեսզի այդ պատժին ամբոխը հավանություն տա և ծափահարի, սկսել են նախապատրաստել այդ պատիժը: Եվ վիժվածքները տարածում են այս կադրն ու սրա տեսակադրը, որտեղ զինվորականն, իբրև թե, ժպտում է:
Զինվորականը չի ժպտում: Սա ամեն ինչ է բայց ոչ ժպիտ: Համապատասխան ռակուրսում, վատ տեսագրության վրա` դեմքի լարման միմիկան թերմացքը ներկայացնում է որպես ժպիտ: Բայց անգամ ժպիտը կարող է սթրեսային ժպիտ լինել:
Եվ դա բժշկության ու հոգեբանության մեջ հայտնի երևույթ է: Եվ եթե անգամ ժպտար` դա նրա խոսքերի ճշմարտացիությունը դրանից չէր նսեմացնելու:
Բայց չի ժպտում այս զինվորականը: Երջանիկ չէ: Ուրախ չէ: Չի կարող պարզապես լինել:
Բայց նախիրը անգամ չի էլ հարցնում թե ինչո՞ւ պետք է ժպտար այս զինվորականը, երբ սարսափելի սթրեսի մեջ է, որ տասնհինգ զինվոր է կորցրել և որ գիտակցում է, որ ի թիվս այլոց` իրեն էլ կարող են քավության նոխազ դարձնել:
Ինչո՞ւ պետք է ժպտար: Ինչո՞ւ:
Բայց նախիրը հարցեր տալ չգիտե: Նա արագորեն որոճում է միայն այն նեխաաղբը, որ նրա երախն են նետում նրան մորթելու առաջնորդող մսագործները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին