▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարյանի ընկերը պատմել է, թե ինչու ֆուտբոլիստը չտեղափոխվեց թուրքական ակումբ

«Ռոդինայի» պաշտպան Զաուրբեկ Պլիևը պատմել է, թե ինչու իր ընկերը՝ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմռանը չտեղափոխվեց թուրքական «Գալաթասարայ»։

Ինքը՝ Զախարյանը, նշել էր, որ «անձնական պատճառներով» է հրաժարվել ստամբուլյան ակումբ տեղափոխվելուց։

«Եթե չլիներ քաղաքական իրավիճակը, կարծում եմ, որ նրա համար «Գալաթասարայ» տեղափոխվելը լավ քայլ կլիներ։ Այդուհանդերձ, թիմը գլխավորում է իր առաջնությունը և կարող է մասնակցել եվրագավաթներին: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը և նրա հայկական արմատները՝ նրա համար դժվար կլիներ հարմարվել ու խաղալ այնտեղ: Նրա վրա մեծ ճնշում կլիներ: Ուստի, ցավոք, տրանսֆերը ձախողվեց, չնայած Արսենը տեղափոխության եզրին էր: Բայց վերջին պահին նա մտածեց և հրաժարվեց»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Պլիևը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին