Արցախի ԱԺ արտահերթ նիստում քիչ առաջ ելույթ ունեցավ պատգամավոր Նելա Գրիգորյանը. «Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ: Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ՝ ավելացան: Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման: Միայն միասին կարող ենք դիմադրել հայրենիքի հանձնման ազգադավ գործողություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ ժողովրդի համար չի կարող ընդունելի լինել Արցախն Ադրբեջանի կազմում. «Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքն ու հերոսների պատիվը. սա՛ պետք է լինի օրվա հրամայականը: Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը Փաշինյանն է ու նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը»: Անդրադառնալով ՀՀ վարչապետի կնոջ սոցցանցային հրապարակումներին՝ նշեց. «Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար. իրենց բանջարաբոստանային կուլտուրաներն են հրապարակում, երբ արցախյան հասարակությունը գոյաբանական խնդրի առջև է կանգնած: Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան: Անձամբ դուք, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում»: Պատգամավորը խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչով. «Դու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, այն ինչ արել ու անում ես, չի կարող ներվել: Դու պետական հանցագործ ես, պիտի ցմահ բանտարկվես, հեռացի՛ր՝ ինչքան կարող ես շուտ»: Ելույթն ընդունվեց ծափահարություններով: Նշենք, որ Նելա Գրիգորյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունից է: |
«Խաղաղություն մուրող ***ը մեզ կործանեց․ պատմության մեջ դու կմնաս որպես ազգի մեծագույն ***». Արցախի ԱԺ պատգամավոր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet