Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների, որոնցից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ: Իսկ Զորիկ անունով զինվորը, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Լուրի իսկությունը պարզելու նպատակով ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց այս լուրը:
«Ամեն մի լուր չէ, որ հավաստի է: Եթե լրատվամիջոցն ունի նման փաստ, թող նշի գոնե մեկ հոգու անուն` ում ծեծել են: Չկա նման բան»: