▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավոր զինվորը դուրս է եկել կոմայից

Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանին aravot.am-ը հարցրել է, թե ինչպե՞ս է իր համագյուղացու՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում վիրավորված, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը:

Գևորգ Դանիելյանն ասել է, որ Երեւանի հոսպիտալում գտնվող զինվորն արդեն դուրս է եկել կոմային վիճակից, այդ մասին իրեն հայտնել են զինվորի հարազատները: Գյուղապետը հայտնել է, որ այդ ընտանիքը սոցիալապես անապահով է, սեփական տուն չունեն: Հրաչյա Սարգսյանի ծնողները աշխատելու էին մեկնել Մոսկվա, Հրաչյան նրանց հետ է եղել: Վերջինս , որպես պարտաճանաչ երիտասարդ, Մոսկվայից եկել է զինվորական պարտքը կատարելու: Դեպքից հետո Հրաչյայի ծնողները Մոսկվայից եկել են: Վիրավոր զինվորն ունի 4 տարեկան քույր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին