▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն Երեւանի ավագանու նիստում

galatv.am-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 15-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստը անցել է բավականին բուռն ու լարված մթնոլորտում: Անգամ վիճաբանություն է ծագել ավագանու անդամներից  «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների եւ ՀՀԿ-ականների միջեւ: Բանն այն է, որ ՀՀԿ-ականներին դուր չեն եկել «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների ելույթներն ու քննարկումները: Նրանց հատկապես խիստ «զայրացրել են» Ստեփան Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը:

Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեցին ավագանու արտահերթ նիստի մասնակիցներից մի քանիսը՝ վիճաբանությունը ծագել է այն պատճառով, որ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների ելույթների ժամանակ ավագանու նիստի ընթացքում ներկա ՀՀԿ-ականները ռեպլիկներ են բաց թողել, որից հետո ավագանու անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը նրանց նկատողություններ են արել: Հետո նիստը ընդմիջվել է, բայց վիճաբանություն է ծագել միջանցքում:

Նշենք, որ հունիսի 15-ին Երևանի ավագանու նիստում ներառված հարցերի թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի չորս տեղակալների նշանակման հարցը: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը՝  քաղաքապետի տեղակալի պաշտոնում նախատեսված է առաջադրել Կամո Արեյանին, Վահե Նիկոյանին, Արամ Սուքիասյանին և Դավիթ Օհանյանին։ Կամո Արեյանին, ի դեպ, նախատեսվում է առաջադրել որպես քաղաքապետի առաջին տեղակալ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին