▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերանայելով իմ գրառումները, մտածում եմ՝ «օհո՜, ի՜նչ հետաքրքիր կին կստացվեր ինձնից». Պաուլո Կոելյո

Պաուլո Կոելյոյի նոր՝ «Ադյուլտեր» («Ամուսնական անհավատարմություն») վեպի տպագրման նախօրեին ELLE-ն խոսել է բրազիլացի գրողի հետ կանանց ու մոգական ռեալիզմի մասին:
Նրա գրքերը թարգմանվել են 80 լեզվով, և տպաքանակը գերազանցել է 150 մլն օրինակը: Շատերը քննադատում են նրան պոպուլիզմի ու փոխառությունների համար, սակայն Կոելյոն, որն իր սիրած հեղինակներ է համարում Հենրի Միլլերին ու Խորխե Լուիս Բորխեսին, շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի գրողներից մեկը:
-Ինչի՞ մասին է Ձեր գիրքը:
-«Ամուսնական անհավատարմություն» վեպի գաղափարը ինձ հուշել են ընթերցողները: Ես երկրպագուներ ունեմ սոցցանցերում ու որոշեցի քննարկել նրանց հետ մեր ժամանակների ամենագլխավոր խնդիրներից մեկը՝ դեպրեսիան:
Օրվա ընթացքում ես ստացա հազարից ավելի նամակ, ու շատերը գրում էին, որ իրենք դեպրեսիայի մեջ են հայտնվում դավաճանության պատճառով: Ինձ հետաքրքիր էր, ու ես սկսեցի համացանցում կարդալ դավաճանությունների մասին պատմություններ: Ու հասկացա, որ մարդիկ կարող են ներել, եթե մի անգամ դավաճանել ես: Այլ բան է ադյուլտերը՝ հարաբերություններ այն կողմում: Ադյուլտերի հիմքում ընկած է կիրքը, ու հենց դա ամենից շատ հետաքրքիր դարձավ ինձ համար:
-Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ձեր ընթերցողները հիմնականում կանայք են:
-Այո, ընթերցողների 60 տոկոսից ավելին կանայք են, սակայն իմ գրքերը կարդում են նաև բազմաթիվ տղամարդիկ: Ես չեմ բաժանում գրականությունը տղամարդկայինի ու կանացիի, այլ գրում եմ, ինչ ուզում եմ, և ուրախ եմ բոլոր ընթերցողների համար՝ անկախ սեռից ու տարիքից:
-Համարո՞ւմ եք Ձեզ լատինամերիկյան մոգական ռեալիզմի ավանդույթների շարունակողը:
-Կարելի է և այդպես ասել: Ցավոք, վերջին շրջանում այդ ժանրն ավելի քիչ է տարածված, քան նախկինում էր: Սակայն ես նախընտրում եմ աշխատել հենց այդ ժանրում: Մոգական ռեալիզմն ասում է, որ հնարավոր չէ տրամաբանական բացատրություն գտնել ամեն ինչին, և դա այդպես է:
-Այսօր Դուք ամենավաճառվող հեղինակներից եք: Որքանո՞վ է կարևոր գրողի համար հայտնի լինելը:
- Իմ խնդիրը ոչ թե գրքեր վաճառելն է, այլ մտքերով կիսվելը: Գրողը պետք է գրի: 1986-ին ես ունեի ամեն ինչ՝ փող, կին, ես հաջող կոմպոզիտոր էի, սակայն դժբախտ էի: Այդ ժամանակ որոշեցի ուխտագնացություն կատարել Սանտյագո դե Կամպոստելլա: Ես ինձ խոստացա, որ ճանապարհորդության վերջում կա՛մ կմոռանամ գրող դառնալու երազանքի մասին, կա՛մ գիրք կգրեմ: Արդյունքում՝ գրեցի: Դա հեշտ չէր: Սակայն հարկավոր է ընտրություն կատարել հարմարավետ, անվտանգ կյանքի և իսկական կյանքի (պարտադիր չէ՝ երջանիկ) միջև, որտեղ դու մարտահրավեր ես նետում շրջապատողներին:
-Ինչո՞ւ են ձեր վեպերի մեծ մասի գործող անձինք դառնում կանայք:
-Դա բարդ հարց է: Ինձ համար ստեղծագործությունը փաստացի ֆեմինիզացման ակտ է: Տղամարդը շատ ավելի տրամաբանական է: Եթե նա որոշում է գիրք գրել, նախ գծագրում է պլանն ու սևագիր է անում: Սակայն կրեատիվությունն ու ոգեշնչումը պահանջում են բացություն: Ինձ համար գրելը նշանակում է կյանք տալ: Ինձ համար պահանջվում է իր տեսակի մեջ կանացի ուժ: Եվ այդ ուժից ելնելով՝ գրում եմ կնոջ անունից: Ես այնքան եմ խորացել իմ կերպարների մեջ, որ հաճախ դժվար է տարբերել նրանց մտքերը սեփականներից: Հաճախ, վերանայելով իմ գրառումները, ես մտածում եմ. «Օհո՜, ի՜նչ հետաքրքիր կին կստացվեր ինձնից»:
-Դուք ամուսնացած եք եղել 4 անգամ: Ինչպե՞ս չսխալվել սիրո մեջ:
-Գլխավորը՝ ընդունել փաստը, որ մարդիկ փոխվում են: Երբ մարդիկ ամուսնանում են, նրանք մտածում են, որ նույն մարդու հետ կապրեն ամբողջ կյանքը: Սակայն դա այդպես չէ: Ես ամուսնացած եմ 35 տարի: Որպեսզի ամուսնությունը դառնա օրհնված, այլ ոչ թե անիծված, հարկավոր է փոփոխություններն ընդունել որպես շնորհ: Իհարկե, սերը պետք է ամենից ուժեղ լինի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին