▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են սիրտ-անոթային բժշկության կենտրոն

Դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն:

Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դերասանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և այս պահին հետազոտվում է:

Հարցին, թե խնդիրները վթարից հետո են  ի հայտ եկել, թե նախկինում եղել են,  փաստաբանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ այս պահին դերասանին հետազոտում են:

 Ի պատասխան հարցին, թե  որքան ժամանակ է նա այնտեղ մնալու, փաստաբանը նշեց, որ դա ևս կախված է հետազոտության արդյունքներից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին