«Ինտերի» կիսապաշտպան Հենրիիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի՝ ՊՍԺ տեղափոխվելու որոշման մասին։
«Տխուր եմ, որ Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվում, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը։ Խոսքը նրա կարիերայի մասին է, և նա է պատասխանատվություն կրում իր ընտրության համար։ Շնորհակալ եմ նրան, որ խաղացել է ինձ հետ այս 6 ամիսների ընթացքում և կխաղա մնացած 5-ի ընթացքում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
Շկրինյարը ՊՍԺ տեղափոխվելու պայմանագիր է կնքել, բայց ակումբներին չի հաջողվել համաձայնության գալ խաղացողի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխության հարցում, և սլովակը մրցաշրջանը կավարտի միլանյան թիմում։
Աղբյուրն՝ այստեղ։
Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։