Պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը 5-րդ ալիքի եթերում համոզմունք է հայտնել, որ Գեղարքունիքի մարզում զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, թշնամական գործողությունների արդյունք է. «Իշխանությունը դա թաքցնում է, որովհետև այդ դեպքում ավելի շատ մեղադրանքներ կհնչեին: Թաքցնում են, որպեսզի ժողովրդին ասեն՝ «տեսեք, մենք խաղաղության ենք ձգտում», Ադրբեջանի հետ բարիդրացիական ապրելու կոնտեքստի մեջ չի տեղավորվում»: Հովհաննիսյանի պնդմամբ՝ վառարանը վառվել է ժամը վեցից, որի մեջ այնքան մոխիր և այնքան տաքություն պետք է լիներ, որ բենզինի կարիք չէր զգացվի: Նա նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ ըստ Քննչական կոմիտեի հայտարարության՝ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, որոնցից հայտնաբերվել է 9-ը. «Մենք չունենք այսօր ինժեներական տեխնիկա բանակում, որը բենզինով է աշխատում, և չունենք այնքան հարուստ սպաներ, որ այնքան բենզին ունենան, որ մեքենայից հանեն, դնեն էնտեղ որպես պահուստ: Ես դա համարում եմ քաղաքական հանցագործ խմբի հեքիաթ»,- նման տեսակետ է հայտնել պահեստազորի սպան: |
«Թշնամական գործողությունների արդյունք է. իշխանությունը դա թաքցնում է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet