▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում ապրիլի 23-ին եկեղեցու զանգերի չղողանջելու պատճառը Պոլսո հայոց պատրիարքարա՞նն է

Դարդանելի գործողության հիշատակի միջոցառումները Ապրիլի 24-ին անցկացնելու որոշմանը քննադատաբար են մոտենում թուրք տարբեր վերլուծաբաններ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիտական գրականությանը, ապա դրանք ճնշող մեծամասնություն են կազմում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«10 օրը մեկ որևէ գիրք է լույս տեսնում, ոչ միայն թուրքերենով, այլև անգլերենով և այլ լեզուներով և դրանք տարածվում են արտասահմանում»,-նկատում է թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքի արդի վիճակին, ապա Գևորգ Պետրոսյանի խոսքով, հայ համայնքի պատասխանատու կառույցն է Պոլսո հայոց  պատրիարքարանը և ապրիլի 23-ին, երբ աշխարհի տարբեր եկեղեցիներում զանգերն են ղողանջելու ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Պոլսո պատրիարքարանը չի միանալու այս նախաձեռնությանը.

«Իսկ սա ցույց է տալիս, որ պատրիարքարանը Թուրքիայի իշխանության քաղաքական ազդեցության գոտում է և տասնամյակներով եկած վախի, ժխտման մթնոլորտը դեռևս շարունակվում է հայ համայնքում: Հայ համայնքի մեծ մասը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նկատմամբ ոչ միանշանակ տրամադրում ունի և նրան մեղադրում է թուրքական իշխանությունների հետ համագործակցելու մեջ»,-ասաց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին, ապա, Գևորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ կա հայ առնվազն 10 թեկնածության թեկնածու:

«Սա կարգավիճակ է՝ մինչև լիիրավ թեկնածու դառնալը: Չեմ բացառում, որ խորհրդարանում հայ պատգամավոր կունենանք: Այս կերպ Թուրքիան այնպիսի քայլեր է անում, որ ցույց տա, թե փոխվել է: 550 հոգու մեջ մեկ  տեղ հնարավոր է, որ հային տա ու տարբեր ամբիոններում բարձրաձայնի այդ մասին»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին