▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ընկերությու՞նն է դարձել է Հայաստանի չեմպիոնի գլխավոր հովանավորը

 2021-22 թթ. մրցաշջանի Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտ» ՖԱ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարեց, որ Marsbet ընկերությունը դարձել է ակումբի պաշտոնական հովանավոը։

Հատկանշական է, որ հայկական լրատվական որոշ աղբյուրներ նշում են, թե արտասահմանյան այս բուքմեյքերական ընկերությունը թուրքական կազմակերպություն է և համագործակցում է մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբների հետ։

Այս առիթով՝ Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել  «Ալաշկերտ» ՖԱ-ի հավելյալ պարզաբանումը, իսկ մինչ այդ ներկայացնում ենք պաշտոնական հաղորդագրությունը․
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» գլխավոր հովանավոր է դարձել Marsbet ընկերությունը 

Հայտնի ընկերությունը հանդիսանում է ավստրիական «Աուստրիա» ուկրաինական  «Զարյա», շոտլանդական «Հիբերնիան», բրազիլական  «Ժուվենտուդե» ակումբների գլխավոր հովանավորը:

Marsbet-ը համագործակցում է իտալական  թոփ-ակումբների՝ «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» հետ:

 Լիահույս ենք, որ նոր հովանավորի հետ «Ալաշկերտը» ևս մեկ քայլ առաջ կկատարի ու կշարունակի ուրախացնել  հայ ֆուտբոլասերներին»։ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին