▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի ունեցող ոտնձգությունները խիստ զայրացրել են պատերազմի վետերաններին. «Հրապարակ»

 

«Ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունները խիստ զայրացրել են պատերազմի վետերաններին: Ազատամարտիկների դաշինքը վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Եռաբլուրում հավաք է անցկացնելու՝ քննարկելու իրենց նկատմամբ պետության վերջին օրերի վերաբերմունքը:

 

Որոշ տեղեկություններով, նրանց կմիանան նաև դաշինքի մեջ չընդգրկված ազատամարտիկներ և խմբեր: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին բռնություն էր կիրառվել Ռազմիկ Պետրոպանի և Մանվել Եղիազարյանի նկատմամբ, իսկ մեկ օր անց ծեծի էր ենթարկվել դաշինքի վարչության անդամ, մամուլի պատասխանատու Սուրեն Սարգսյանը, ով դեռևս հիվանդանոցում է: Ի դեպ, հիվանդանոցում է նաև դաշինքի անդամ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալը, ով դեռևս պատերազմում վնասված ոտքի ծանր վիրահատության է ենթարկվել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին