▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Սու- 25 հարվածային ինքնաթիռները հսկում ՀՀ-ի օդային տարածքը

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն առավոտյան հաղորդագրություն էր տարածել, ըստ որի  մեր զինված ուժերը  գրոհային ավիացիան թռիչքներ է իրականցնում շփման գոտու երկարությամբ: Նշվում էր, որ  թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Հյաստանի Հանրապետության Զինված Ուժերի Սու- 25 հարվածային ինքնաթիռները հսկում ՀՀ-ի օդային տարածքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն հերթական փորձը. ադրբեջանական զինուժը տվել է մեկ զոհ, մի քանի վիրավոր:

Այս առիթով հաղորդագրություն է տարածել նաև ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես "անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն":

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական գերատեսչությանը, նախ՝ կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը և կարողանալ հավաստանշել մեր օդուժի թռիչքները, նոր միայն հանդես գալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական հաղորդագրությամբ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին