Երկարատև և ծանր հիվանդությունից հետո 68 տարեկանում մահացել է Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին։ Infobae-ի հաղորդմամբ՝ նա մահացել է Արգենտինայի Ռոսարիո քաղաքի հիվանդանոցում։ Խորխե Մեսսին կարևոր դեր է ունեցել որդու մարզական կարիերայի ձևավորման և զարգացման գործում։ Տարիներ շարունակ նա եղել է Մեսսիի մենեջերն ու ներկայացուցիչը։
Սրտանոթային խնդիրների պատճառով նա դեռ հունիսին էր հոսպիտալացվել։


