Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ծննդյան օրը մասնակցել է «Ֆերենցվարոշի» և Մադրիդի «Ռեալի» միջև ընկերական հանդիպմանը։
Հանդիպումը կայացել է օգոստոսի 8-ին Բուդապեշտի «Գրուպամա Արենա» մարզադաշտում և ավարտվել իսպանական ակումբի՝ 2:1 հաշվով հաղթանակով։
Սևիկյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ 78-րդ րոպեին փոխարինելով Ջոնաթան Լևիին։ Հանդիպման վերջնամասում հայ ֆուտբոլիստը գոլ խփելու հնարավորություն է ունեցել, սակայն նրա հարվածից հետո գնդակը շեղ է ընթացել։
Խաղից հետո Սևիկյանը խոստովանել է, որ նման մակարդակի թիմի դեմ խաղալու հնարավորությունն իր համար ծննդյան օրվա լավագույն նվերն էր։
«Ֆերենցվարոշը» հատուկ ազատել էր այդ հանգստյան օրերը «Ռեալի» դեմ ընկերական հանդիպման համար․ թիմի՝ Հունգարիայի առաջնության հանդիպումը հետաձգվել էր։
Սևիկյանի ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին։ «Ֆերենցվարոշը» Եվրոպայի լիգայի որակավորման պատասխան խաղում կմրցի լեհական «Գուրնիկի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է հունգարական թիմի՝ 1:0 հաշվով հաղթանակով։
Աղբյուրն՝ այստեղ


