|
ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցի քննարկման ժամանակ, անդրադառնալով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթին, ըստ որի՝ «որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով», ընդդիմադիր Էդգար Ղազարյանն ասաց. «Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով, 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար փող, իսկ եթե ուզում եք իմանալ՝ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն ու էն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցել, շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»: ***
«Ես մինչև հիմա գիտեի, որ իմ խոսքը տագնապ է առաջացնում, մարդիկ խուսափում են ինձ հետ հանդիպելուց. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որպես քաղաքացի եմ եկել ԱԺ ու մարդիկ, իմ տպավորությամբ, խուսափել են ինձ հետ հանդիպելուց, բայց որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, սա ինձ համար բացահայտում էր այս նիստերի ընթացքում»,- ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը: Ազգային ժողովը շարունակում էր ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը, ով ընտրվեց 53 կողմով։ Անդրադառնալով հարցին՝ Ղազարյանն ասաց. «Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել ենք, որպեսզի որակապես փոխենք այս համակարգը: Եթե պարոն Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, բոլորս կհամոզվենք՝ ինչ է նշանակում՝ նիստ նախագահելու հանրային ծառայության բարձր որակ»: |
Որ շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն.․․ Էդգար Ղազարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


