Փակ շուկայի դիմաց այսօր բողոքի ակցիա է անցկացվել, որտեղ շինարարական աշխատանքները, չնայած Մշակույթի նախարարության դադարեցնելու հորդորներին, դեռ շարունակվում են։ Այս մասին գրում է tert.am-ը և հավելում.
«Տարո՛ն, մոռացել ես խոստումներդ», «Բավական է այլանդակել մեր հուշարձանը» ցուցապաստառներով կանգնած ակտիվիստների դեմ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ մի քանի կին շուկայի նախկին աշխատող են ներկայացել և ակցիայի մասնակիցներին հորդորել չխանգարել շինարարությանը։