▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թարմ ծաղիկներ՝ Մոնթեի շիրմաքարին. մարտական ընկերները հիշում են

Այսօր կրկին ծաղիկներ խոնարհվեցին ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, անկարագրելի մարդ Մոնթե Մելքոնյանի շիրմաքարին: Ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ Եռաբլուրում էին հերոսի մարտական ընկերները՝ մեկ անգամ ևս խնկարկելու նրա հիշատակը:

«Մոնթեն մեր հուշերում է ու նրա հիշատակը միշտ վառ է մնալու՝ որպես ընկեր, ավելին՝ որպես մարտական ընկեր»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Մոնթեի մարտական ընկեր  Մարտիրոս Ժամկոչյանը, ապա հավելեց.

«Փորձում ենք Մոնթեի  հիշտակը միշտ վառ պահել, մատաղ սերնդին ներկայացնել նրա անցած ուղին, կրթել Մոնթեի օրինակով: Քանի որ, ցավոք, այսօր տեսնում ենք  ինչ է կատարվում մեր երկում. հայրենիսաիրիությունը մի տեսակ հետին պլան է մղվել:

Մարտիրոս Ժամկոչյանը երկար ճանապարհ է անցել Մոնթեի հետ.

«Միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Երբեք որևէ տարաձայնություն չի եղել մեր միջև: Միշտ համերաշխ ենք եղել, կես բառից միմյանց հասկացել ենք: Իրեն  Ճանաչել եմ 1978 թվականից»:

ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկը գտնում է, որ այսօրվա նոր սերունդը բավական հետաքրքրված է հերոսներով, սակայն ամեն ինչ արվում է, որ նրանց ճիշտ մատուցվի, քանի որ ոմանք փորձում են Մոնթեին ներկայացնել իրենց ընկալածով՝ այդկերպ հեռանալով նրա իրական կերպարից: Մինչդեռ պետք է մատաղ սերունդը ճանաչի իրական հերոսին:  

«Մոնթեն երբեք իր արածը բավարար չէր համարում:Միշտ փորձում էր ավելին անել: Եթե հիմա Մոնթեն կենդանի լիներ, այստեղ չէր լինելու: Որտեղ պայքար կա ի շահ Հայաստանի՝ կգնար այնտեղ: Իր էությունն իմանալով եմ ասում: Ես էլ հավանաբար իր հետ կլինեի, բայց հիմա ճանապարհս արդեն «շեղված» է(Ժպտում է): Իր առօրյան, ցանկացած քայլ միայն ազգային շահերին էին ուղղված: Ինքն իրեն չէր խնայում:

Եբեմն վիճում էինք, ասում էի Մոնթե, հերիք է, ուրիշ բաներով զբաղվի, ասում էր՝  ոչ, այս գործը պետք է արվի:

Հայրենսաիրությունը ձեռքբերում չէ, ներսից է:  Դա ուրիշ հասկացողություն է:

ASEKOSE.am-ի թղթակիցը  զրուցեց նաև ազատամարտիկ, նախկինում Մարտունու շրջանի Խնուշինակի ջոկատի հրամանատար Մավրիկ Մարտիրոսյանի հետ.

«Որպես մարդ՝ նրա նմանը ես չեմ տեսել: Ես 63 տարեկան եմ, բայց նրա նման մարդ դեռ չեմ տեսել՝ բոլոր դրական դրսևորումներով՝ որպես մարդ, որպես ընկեր, զորարավար, մարտիկ:Այդքան շիտակություն, ազնվություն հավանաբար չեմ էլ տեսնի:   Կարծես հենց Արցախում ծնված լիներ: Ամբողջ հոգով նվիրված էր Մարտունուն: Ասում էր՝ այս հողակտորը հայակական է, և հոգով ընդունեց դա: Սկսեց ժողովրդի հետ էլ բարեկամանալ:  Սկզբնական շրջանում շատ դժվար էր: Հոգեբանությունը տարբեր էր: Նա Արցախ առաջին անգամ էր եկել, սակայն կարողացավ մեր ժողովրդի հոգեբանությունն  ըմբռնել: Մոնթեն կարողացավ համախմբել ցրված հայերին ու բռունցք ստեղծել»:  

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին