▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիներ հետո այդ գողերից մեկը Վանոյի կենացը խմել էր..«Հրապարակ»

Արձակագիր Վանուշ Շերմազանյանը, որը ժամանակին եղել է Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջապատում, հիշում է, որ ժամանակին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը իր մոտ էր կանչել «օրենքով գողերին» եւ նրանց 48 ժամ տվել, որպեսզի Հայաստանը կամ լքեն, կամ այլ գործով զբաղվեն, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի, նրանք խոչընդոտում էին երկրի զարգացմանը եւ ամեն օր մի տեղ «ռազբորկա» սարքում. «Տարիներ հետո այդ գողերից մեկը Վանոյի կենացը խմել էր եւ շնորհակալություն հայտնել, որ իրենց փրկել է իրար սպանելուց»։

Փոխարենը Վանուշ Շերմազանյանը հիմա այլ աչքով է նայում այդ «աշխարհին», նա ասում է, որ հիմա մեզ առավել քան միասնություն է պետք, եւ հարկավոր է այնտեղ էլ դրական հատիկ գտնել. «Դա էլ մի աշխարհ է, պետք է գոյատեւի։ Ինչպես բնության մեջ ծառն է լինում, բույսը, ազնվամորին, նաեւ մոլախոտը, այնպես էլ այս աշխարհը, յուրաքանչյուրն իր ֆունկցիան ունի այս աշխարհում»։

Նա հիշում է նաեւ Սվոյ Ռաֆի ավանդը ղարաբաղյան պատերազմում եւ ասում, որ պատահական չէր, որ նրա հետ հաշվի էին նստում եւ Կարեն Դեմիրճյանը, եւ կաթողիկոսը։ «Հիմա դժվարանում եմ մեզ մոտ տեղի ունեցած հավաքի մասին ինչ-որ բան ասել։ Օրինակ, իտալական մաֆիան ինչ որ անում է, ի փառս Իտալիայի է անում»,- ասում է նա, բայց նաեւ ավելացնում. «Թեպետ խոշոր տերությունները չեն թողնի, որ առաջնահերթ կարգով մեր երկրի համար ինչ-որ բան արվի…»։ Շերմազանյանը, այդուհանդերձ, չի ուզում վատով նայել այս աշխարհին. «Նույն Ռուսաստանի կենտրոնում ամեն օր այդպիսի հավաքներ են լինում։ Եթե պետությունը թույլ է տալիս, ապա դա կամ շատ ուժեղությունից է, կամ թուլությունից, հիմա դուք ինքներդ որոշեք՝ մենք շատ ուժեղ ենք, թե թույլ»:

 

Հեղինակ` Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին