▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սմբատյանին պաշտպանում եք, լավ եք անում, բա որ հայրենիքը հանձնում էր, ինչո՞ւ ծպտուն չէիք հանում

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ 

Որ հայրենիքը հանձնում էր, ինչո՞ւ ծպտուն չէիք հանում

Անվանի երաժիշտները հիմա էլ անվանի բժիշկները դիմել են իշխանությանը՝ Սերգեյ Սմբատյանին կալանքից ազատելու միջնորդությամբ։ Կալանքը, որպես խափանման միջոց , պետք է օգտագործել հազվագյուտ դեպքերում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանքն օգտագործում է որպես անցանկալի անձանց դեմ պատժիչ գործիք։Լուսավոր Եվրոպան էլ ձեն-ձուն չի հանում այդ առթիվ։։Հայտնի երաժիշտներ ու բժիշկներ, որ Սերգեյ Սմբատյանին պաշտպանում եք, լավ եք անում, բա որ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհի բնակավայրերը Էյվազլի ու Չայզամի էր կոչում, առանց սահմանագծման ու սահմանազատման այն հանձնում Ադրբեջանին, երբ հայտարարում էր, որ Սև Լճի 30 տոկոսի համար չեն կռվելու, ասում, որ ձյունապատ սարերը պաշտպանել, այնտեղ սահմանապահ պահել պետք չէ, Արցախն Ադրբեջանի տարածք էր համարում, ինչո՞ւ ծպտուն չէիք հանում։

Հետո երբ ուզենան ձեզ Պանթեոնում ամփոփեն, գրելու եմ՝ Պանթեոնին արժանի չեք, ձեր տեղը Թոխմախի կամ 3-րդ գյուղի հանգստարանն է;

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին