▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրելի գորիսեցիներ, չվախենաք». Բուդաղյանների 2009-ի հաղորդագրությունը գորիսեցիներին

«Գորիսում վախի մթնոլորտ է տիրում: Գորիսեցիները խուսափում են զրուցել իրենց քաղաքում պատահած ողբերգական դեպքի մասին, կարծիքներ հայտնել,-Գորիսից փոխանցել է hayeli.am-ի թղթակիցը:

Այնուամենայնիվ, լրագրողին հաջողվել է ինչ-ինչ մանրամասներ իմանալ Բուդաղյան եղբայրների մասին: Գորիսեցիները հիմնականում շատ դրական են արտահայտվել Բուդաղյանների մասին և  պատմել են, որ Սուրեն Խաչատրյանի և  Բուդաղյան եղբայրների հակամարտությունը սկսվել է 2009 թվականնին, երբ Ավետիք Բուդաղյանը առաջադրվել էր որպես քաղաքապետի թեկնածու:Այդ ընթացքում Գորիսում բոլորն էին զարմացել Ավետիք Բուդաղյանի ռիսկի վրա: Իսկ Ավետիք Բուդաղյանն այդ օրերին հեռախոսային հաղորդագրություններ է ուղարկել գորիսեցիներին`  «Սիրելի գորիսեցիներ, չվախենաք: Ընտրեք նրան, ում ուզում եք: Ոչ մի բանից չվախենաք»:

Գորիսեցիները պատմել են, որ նա մեքենաներով գորիսեցիներին տեղափոխել  է Լեռնային Ղարաբաղ`  համաքաղաքացիներին թեկուզ կարճաժամկետ աշխատանքով ապահովելու համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին