Համաձայն եմ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի այն դիտարկման հետ, որ Սեյրան Օհանյանին հաջողվեց միավորել Հայաստանի քաղաքական ուժերին:
Անշուշտ, խոհրդարանական ուժերն ապացուցեցին, որ հատվածական շահերըւ ստորադասում են ազգային հարցերին:
Բայց քաղաքական համերաշխության կայացման գործում կարևոր դերկատարություն ունի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կերպարը:
Սեյրան Օհանյանին վաղուց եմ ճանաչում ու յուրաքանչյուր առիթի դեպքում բացահայտել եմ նրա բարձր մարդկային որակները:
Առանց չափազանցության՝ նախարարը ցավում է յուրաքանչյուր զինվորի համար՝ իրենը համարելով նրա պրոբլեմն ու հույզերը:
Օհանյանն իր գործն անում է պատվով՝ առանց բարձրագոչ հայտարարությունների, հայրենասիրական պաթոսի:
Գեներալը մարմնավորում է երկրապահության ու այսօրվա բանակի կապը, հերոսականության ու պետական պաշտոնյայի ներադաշնակությունը:
Ու ես հպարտ եմ, որ նման նախարար ունենք....