▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սեփական եղբոր արյունը ուրացածը «ղայդին տղու» դասեր է տալիս»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսեք, թե ով գիտի, թե ինչ բան է «ղայդին տղա», ով է «ղայդին տղու» դասեր տալիս` վկայակոչելով արյունալի պատմությունը։ Այդ դասատուն սեփական եղբոր արյունը ուրացած, նրա հիշատակի դեմ պայքարի եղած և մի քանի կուսակցություններով համատեղ` ընտրական նվազագույն շեմը չհաղթահարած, 0-ական վարկանիշով մի նախկին կոռուպցիոներ թալանչի է»։

***

«Պարզվում է «սևերի և սպիտակների» բաժանման մեթոդը ձեռնտու է նաև հանրությանը, որովհետև այդպես ավելի հեշտ է քվեարկելը։ Գյումրիում բանավեճն ընթացավ նախկինների և ներկաների միջև։ Ես ասացի՝ գյումրեցի՛ ջան, սրանք «ռադ անելու» ընտրություններ չեն, այլ պետք է ընտրել քաղաքապետ։ Բայց սխալվեցի, քանի որ ՀՀ ցանկացած քաղաքացի ընտրություններին վերաբերվում է որպես գլադիատորական կռվի և փորձում է որևէ մեկին անպայման «ռադ անել»»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշել էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գյումրեցիները ձայն տվեցին նախկիններին և ներկաներին, իսկ որպես այլընտրանքային ուժեր ներկայացողներին չընտրեցին։

Սարգսյանի դիտարկմամբ՝ Գյումրիի ընտրությունները գերագնահատվում են․ «Գյումրիի ընտրությունները չեն ազդելու 2026 թվականի համապետական ընտրությունների վրա, ու թող չոգևորվեն»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահի կարծիքով՝ գյումրեցիները ընտրում են ոչ թե կուսակցության գաղափարախոսությունը, այլ մարդուն․ «Եվ ընտրել են Վարդան Ղուկասյանին, որը սովետի ժամանակ ապրանքագետ է եղել, տանը կոնյակ և օղի է փակել․․․ Գյումրիում հեղափոխությունը բան չի փոխել, և ովքեր ազդեցություն ունեին, որպես հեղինակություն, նրանց են ընտրում․․․ Գյումրին ոչ թե քաղաքական, այլ «ղայդին տղու» ընտրություն կատարեց։ Իսկ մեզ ասացին՝ ձեր թեկնածուն օրենքներով է հարց լուծում, մեզ մոտ դրան «գործ տվող» ու «կլյաուզնիկ» են ասում»։

Նա նաև ընդգծել էր, որ Մարտուն Գրիգորյանը «ղայդին տղա» չի լինի, եթե պաշտպանի Վարդան Ղուկասյանին․ ««Ղայդին տղու» կոդեքսը թույլ չի տալիս, որ Մարտուն Գրիգորյանը պաշտպանի Վարդան Ղուկասյանին, հնից եկող բազմաթիվ խնդիրներ կան, արյունալի պատմություններ կան, նաև վերջին շրջանի հայտարարությունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին