▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կուզենայի, որ այս համախմբումը, ոգին ունենանք նաև ներքին կյանքում

Բոլոր ճգնաժամային իրավիճակները լրացուցիչ ուղիների և ելքերի բանալիներ որոնելու շատ դրական էներգիա կարող են ունենալ: Շատ կուզենայի, որ այս համախմբումը, ոգին, որ մենք ունենք հայրենիքի, հողի, զինվորի նկատմամբ, ունենանք նաև ներքին կյանքում։ Արտաքին ճակատում, թե սահմանի վրա՝ մեր զենքն ավելի զորավոր է, երբ ներսում միասին ենք:

Հայաստանից՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող երկրի, լրացուցիչ քաղաքական իմաստնություն է պահանջվում, « ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում ապրող երկրի իշխանությունը պարտավոր է այնքան ողջամտություն ունենալ, որ հասարակությունը չպառակտի սոցիալական անարդարության, որոշ «ընտրյալների» անպատժելիության ու ցինիզմի մթնոլորտում։ Հավասար իրավունքներով հասարակությունն է առավել պաշտպանված արտաքին մարտահրավերներից։

Սոսկ մեր ոգուն, ոգեղենականությանն ու հայրենասիրությանը ապավինելն արդարացված չէ, քաղաքական կլիման պետք է սնել տնտեսական, սոցիալական, մարդկային ձեռբերումներով…

Լիլիթ Գալստյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին