Ինչպես արդեն հայտնել ենք, ԵԽ նախագահ Շառլ Միշելը մամուլի ասուլիս է տվել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո: Նա մասնավորապես ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդմ, Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ քառակուսի։ Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն առաջ են գնացել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Եվ շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։ |
Շառլ Միշելը նշել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության մակերեսները՝ ըստ եռակողմ բանակցությունների
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet