▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սանկտ Պետերբուրգին շնորհվել է սեքսի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոս

Կարդացի այն մասին, որ Սանկտ Պետերբուրգին շնորհվել է սեքսի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոս ու շատ վատ զգացի... Ախր, էլի մեզ անտեսեցին, էլի մեր արժեքները բանի տեղ չդրեցին: 1960-ականների կեսերին, մի ֆրանսահայ զբոսաշրջիկ անցնելով Համզաչիմանով, հարցնում է, թե ո՞րն է այս գյուղի հայկական անունը: Պատասխանում են՝ Բոզիգյուղ...
- Կեցցե Սովիետ Միություն, Ֆրանսային մեջ ասանկ բաներուն համար պզտիկ տուներ կսարքեն, հոս մեծ գյուղ մը հատկացուցած են...
Ու այսքանից հետո՝ Սանկտ Պետերբուրգը, որի միակ ունեցվածքը Եկատերինան էր, դառնում է սեքսի համաշխարհային մայրաքաղաք...
Գուցե հաշվի են առել ա՞յն, որ Ռուսաստանի ու ռուսաստանցիների սիրասուն մայրիկներին վաղուց արդեն ,,բռնաբարած,, Պուտինն իր կարիերան սկսել է այս քաղաքից...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը 

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին