▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել «Հայբիզնեսբանկը». «ՀԺ»

«Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել հայկական «Հայբիզնեսբանկը» և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել:

 

Գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն: Նշենք, որ 2013-ից «Հայբիզնեսբանկում» խնդիրներ էին առաջացել; Բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր ի հայտ եկան, որին հետևեցին ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը:

 

Բանկի նկատմամբ ժամանակին հետաքրքրություն էր դրսևորում նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հենց նրա նախաձեռնությամբ սկսված աուդիտն էր. որ հայտնաբերեց հափշտակության փաստերը: Սակայն, դրանց ծավալն այնքան մեծ է, որ Հովսեփյանը հրաժարվեց բանկը գնելու մտադրությունից»,– գրում է թերթը:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին