Էս երկրում արդարադատությունը, դատական համակարգը անձնական-կամային մոտեցում է, որը կախված է դատավորի, դատախազի կամ և այլնի տրամադրությունից, տրամաբանությունից կամ, որ ավելի ճիշտ է՝ անտրամաբանությունից: Դատական նիստերն ինչքան ուզում, երբ ուզում, ինչպես ուզում հետաձգում են, ծավալում, բացում, կոծկում, թեքում, բեկում, պտտում և այլ վայրիվերումների ենթարկում: Լյուքս Ստեփանյանի դատավարությունը կրկին հետաձգվեց. դատախազը չէր բարեհաճել ժամանել դատարան: Դե, իհարկե, անհետաձգելի գործեր կան, ինչ դատ, ինչ բան: Արդարադատությունը մշակույթ է, մտածելակերպ՝ բացի սահմանադրաիրավական կարգ լինելուց, այն նաև սոցիոմշակութային հարաբերություն է, որը, ցավոք, դուրս է կամ, ավելի ճիշտ, վեր է մեր արդարադատության ոլորտում իրենց ինքնաիրացումը փնտրող շատ մարդկանց բանականության սահմաններից: Երևի դատախազներից շատերն իրենց երևակայում են հինայած մորուքով, խնջույքների բովերով անցած 18-րդ դարի եվրոպացի անձեռնմխելի գործ հարուցողներ, դրա համար էլ ժամանակը նման բաներ վրա չեն վատնում: Ու էդ մարդկանց համար էական չէ, որ այնտեղ մարդիկ զավակ են կորցրել, որ այդ մարդիկ սպասում են գոնե արդարադատության փշրանքների, որը վերջնական հուսահատության չի մղի նրանց, որ նույնիսկ դատարանի շենքում մարդը չի որոշի վերջ տալ իր կյանքին: Սա պետություն է, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, խոպան չէ. խոպանի համար համար ավելի հարմար վայրեր կան, վիզա էլ չի պահանջվում:
Սա պետություն է, խոպան չէ. խոպանի համար ավելի հարմար վայրեր կան, վիզա էլ չի պահանջվում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet