ԱԺ-ում, այն բանից հետո, երբ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրության արդյունքները, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով նշել է, որ լիազորված է հայտարարելու, որ իրենց խմբակցության 7 անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին ու Գեւորգ Դանիելյանին, մինչդեռ պատկերը մի փոքր այլ է. «Սա համարում եմ մանր ժուլիկություն, քաղաքական հեռուն գնացող մոտեցում` ընդդեմ Ելք խմբակցության»։ Գագիկ Մելիքյանն էլ ի պատասխան ասել է, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են ընտրության հենց սկզբից, ինչպես նաև` հաշվառման գործընթացին. «Բոլորը միաձայն ստորագրել ու հաշվել են քվեաթերթիկները։ Անհիմն հայտարարությունների կարիքը չենք տեսնում»:
Սա մանր ժուլիկություն է, քաղաքական հեռուն գնացող մոտեցում...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


